Ի պատասխան ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավար կազմի հայտարարությունների, որոնք այսօր հնչել են Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲ ընկերությունը հայտնում է.
«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲ ընկերությունը իրականացնում է ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներ, համաձայն Երևան համայնքի կողմից տրված շինարարության թույլտվության պահանջների և հաստատված նախագծի:
Աշխատանքները սկսելուց առաջ ընկերությունը պաշտոնական նամակով Կենտրոնին իրազեկել է աշխատանքների կատարման սկսելու մասին:
Ջրատարի արդիականացման աշխատանքերն իրականացվում են «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲ ընկերության սեփական միջոցներով:
Կենտրոնի ղեկավարությանը բազմիցս առաջարկվել է բանակցել, աշխատանքների կատարման համար գալ համաձայնության՝ որպեսզի ապահովենք կենտրոնի բնականոն աշխատանքները: Մեր առաջարկները մնացել են անպատասխան:
Կենտրոնի ղեկավարությանը բազմից թե´ գրավոր, թե´ բանավոր առաջարկել ենք նաև համապատասխան սարքեր տեղադրել իրենց սարքերի մոտ, որպեսզի փորձագետների կողմից չափվեն տատանման առկայությունը և իրականացնեն համապատասխան միջոցառումներ: Այս առաջարկները նույնպես մերժվել են:
Կենտրոնի ներկայացված փաստարկներով հիմնավորված չէ վերջինիս վնաս պատճառելու հանգամանքը:
Հայտնում ենք, որ ընկերության կողմից կնքվել է պայմանագիր, որով պետք է իրականացվի հետազոտություն և փորձագետի կողմից տրվի եզրակացություն կենտրոնի մասնաշենքում գտնվող սարքավորումների ազդեցության վերաբերյալ: Ավելին ընկերությունը կնքել է պայմանագիր, որով ապահովագրվել են շինարարական աշխատանքների հետևանքով երրորդ անձանց պատճառված գույքային վնասները:
Աշխատանքները կրում են հրատապ բնույթ և ենթակա են անհապաղ կատարման, քանի որ նշված ջրատարով ոռոգվում են Կենտրոն, Էրեբունի, Նորք և այլ համայքների կանաչապատ տարածքները:
ՀՀ վարչական դատարանը իր որոշմամբ արձանագրել է, որ Կենտրոնը որևէ փաստարկ չի ներկայացրել կառուցապատողի կողմից իրեն վնաս պատճառելու մասին, որի արդյունքում շինարարական աշխատանքների կասեցման որոշումը դատարանի որոշմամբ վերացվել է:
Ջրատարի արդիականացման նախագծան աշխատանքները իրականացվել են մասնագիտացված ընկերության կողմից, իսկ շինարարական աշխատանքները նույնպես իրականացվում է մասնագիտացված շինարարական ընկերության կողմից:
Հայտարարում ենք, որ ընկերությունը Կենտրոնի որոշ աշխատակիցների ոչ իրավաչափ և ապօրինի գործողությունների արդյունքում կրում է զգալի ֆինանսական վնասներ և դիտարկում է վնասների փոխհատուցման հայցով կենտրոնից պահանջել կրած վնասների փոխհատուցում:
Միևնույն ժամանակ ընկերությունը ողջունում է ԿԳՄՍ-ի պատրաստակամությունը կազմակերպել հանդիպում քննարկում ստեղծված հարցերին հանգուցալուծում տալու նպատակով և պատրաստ է ներկայացնել համապատասխան առաջարկներ»-ասված է հայտարարության մեջ: