Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Կիրակոս քահանա Աղոսյանը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի միջնորդությունը և Կարգապահական Հանձնախմբի եզրակացությունը Կիրակոս քահանայի կանոնազանց ընթացքի վերաբերյալ։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Լևոն Աղոսյան ավազանի անուններով: