«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրենի համատեղ անհատական հրավերով Վիեննայում զեկույց եմ ներկայացրել «Խոշտանգումը եւ միջազգային մարդասիրական իրավունքի ու մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումները ճգնաժամային իրավիճակներում» խորագրով ԵԱՀԿ բարձրաստիճան միջոցառմանը։
Միջոցառմանը զեկույց եմ ներկայացրել' որպես Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ»: