Այսօր՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ հրապարակի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում, գրում է Shamshyan.com-ը։
Հրշեջները մարել են Volkswagen մակնիշի ավտոմեքենայի առջև հատվածում առաջացած հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները, ովքեր էլ այնուհետև պարզել են, որ վարորդը եղել է Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Մանանա Մ․-ն։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Դեպքի վայր են ժամանել են նաև 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։