Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից, գողություն կատարելու կասկածանքով, նոյեմբերի 18-ին' ժամը 13.20-ին, բերման են ենթարկել 1975թ. ծնված Ռուբեն Ս.-ին:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռուբեն Ս.-ն նույն օրը' ժամը 13.00-ին, կայարանի նախասրահում գտնվող բջջային հեռախոսների վաճառքի կրպակից գողացել է բջջային հեռախոս, սակայն նախասրահի մուտքի դռների մոտ բռնվել է կրպակի աշխատակցի կողմից: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: