Ալիևը հայտարարե է, որ Հայաստանը, իբր, «պետք է քաղաքական կամք դրսևորի՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, գրում են միջազգային ԶԼմ-ները։
«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներ կան։ Դա անելու համար Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի»,- ասել է Ալիևը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ Բաքվում կայացած բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հայաստանը պետք է թղթի վրա ամրագրի այն, ինչ պաշտոնապես հայտարարել է, այն է՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»»,-հայտարարել է Ալիևը։