2023-ի սկզբից Ռուսաստանից մեկնած ՏՏ մասնագետներից յուրաքանչյուր հինգերորդը վերադարձել է երկիր։ Ավելի հաճախ ՏՏ մասնագետները վերադառնում են Թուրքիայից և Ղազախստանից, ՏԱՍՍ-ի հարցմանը հայտնել է hh.ru-ի մամուլի ծառայությունը։
2023-ի հունիսի վերջին hh.ru-ի հետազոտական ծառայության անցկացրած վերլուծությունը ցույց է տալիս, որ 2023-ի սկզբից մեկնած ՏՏ մասնագետների 19%-ը, այսինքն՝ յուրաքանչյուր հինգերորդն իր անձնական թերթիկում բնակութան վայրը նշել է Ռուսաստանը։
2023 թվականի ամռանն այդ մասնագետներից ավելի հաճախ Ռուսաստան են վերադառնում Թուրքիայից (25%-ը)։ 23%-ը վերադարձել է Ղազախստանից, Վրաստանից և Հայաստանից՝ 17%-ական, Սերբիայից 13%։ Բացի այդ, ռուսաստանցիները վերադառնում են Ուզբեկստանից, Կիպրոսից, Ղրղզստանից, Չեռնոգորիայից, Թայլանդից և Բելառուսից։