Ադրբեջանի ԱԳՆ-ն «անընդունել է համարել» հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Էմանուել Մակրոնի հնչեցրած խոսքերին՝ նշելով, թե իբր Ֆրանսիայի նախագահը «հակաադրբեջանական հայտարարություններ է անում և հայամետ քաղաքականություն վարում»:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելել է, թե, իբր, Մակրոնը «նման հայտարարություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը»:
Մարսելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նախագահ Մակրոնը վստահեցրել էր, որ Ֆրանսիան վճռական է Հայաստանին և Արցախին պաշտպանելու հարցում: