Բաքուն և Մոսկվան շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմամբ։ Այս մասին չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Բաքուն և Մոսկվան շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմամբ։ Ռուսաստանը տրամադրված է երկրների միջև դաշնակցային հարաբերությունների, բարեկամության, բարիդրացիության հետագա զարգացմանը»,- հավելել է Բոչարնիկովը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ։
«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումը երկրների միջև հարաբերությունները բերում է նոր կայուն մակարդակի»,- ասել է դիվանագետը։