Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ չորեքշաբթի՝ հուլիսի 12-ին, Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես նշել է Ուկրաինայի ղեկավարը, ինքը պատրաստ է շարունակել աշխատանքը Վիլնյուսում։ «Պլանավորված են երկկողմանի հանդիպումներ ամերիկացի, կանադացի, գերմանացի, բրիտանացի, հոլանդացի, ճապոնացի և այլ գործընկերների հետ»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։
Ինչպես նշել է պետության ղեկավարը, նախատեսվում է նաև Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին անդրանիկ հանդիպումը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին ժամանել է Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ մասնակից երկրների ներկայացուցիչները մտադիր են ուրվագծել Կիևը ռազմական բլոկին միացնելու ռազմավարությունը։