ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Կանադայի նախաձեռնությունը՝ ներգրավվելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներում։ Այս մասին հայտարարություն է տարածվել ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում։
«Մենք ողջունում ենք Կանադայի Հայաստանում ԵՄ առաքելությանը մաս կազմելու նախաձեռնությունը և դիտարկում է այն որպես կարևոր ներդրում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում»,- ասված է հայտարարության մեջ։