«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը իր հերթական նիստում որոշել է միանալ «Հայաքվեի» ստորագրահավաքին։
Այսօր, հուլիսի 24-ին ժամը 16։00 «Կենտրոն» թաղապետարանում ակցիայի մասնակիցները՝ խորհուրդի անդամները իրենց ստորագրություններով կհաստատեն մեր վճռականությունը՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախի Հանրապետությունը անկախ սուբյեկտ է և ոչ ոք իրավասու չի փոխել նրա կարգավիճակը։
«Կոչ ենք անում «Միասին» շարժման մասնակիցներին, մեր հայրենակիցներին եռանդուն կերպով միանալ «Հայաքվեի» ստորագրահավաքին»,-ասված է շարժման հաղորդագրության մեջ: