«Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություն սկսելու բավականաչափ նախադրյալներ ունի, իրենք պատրաստ են պատերազմի։ Ադրբեջանը 44-օրիայից հետո յուրաքանչյուր տարի տասից ավել մեծ զորավարժություն է կատարել, համալրել է իր կորուստները՝ մարդկային և տեխնիկական»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահպետյանը՝ անդրադառնալով տարածված այն տեղեկություններին, որ Ադրբեջանում պահեստազորի զինծառայողները զորավարժությունների են կանչվում:

«Ես չեմ հիշում մի քանի մեծ զորավարժություն, որ հայկական կողմն է արել։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը երկու անգամ Հայաստանում պետք է զորավարժություն իրականացներ, բացի դրանից Հայաստանը երկու անգամ էլ ՀԱՊԿ անդամ երկրներում զորավարժություն պետք է աներ, բայց հայկական կողմը ո՛չ դրսի զորավարժություններին մասնակցեց , ո՛չ էլ մեզ մոտ կազմակերպեց։Հայաստանը, եթե չի անցկացվում կա՛մ ինքը վստահ է իր ուժերի վրա, կամ չի ուզում, որ մեր երկիրը պաշտպանված լինի»,- ասաց փորձագետը

Նահապետյանի խոսքով՝ բանակի պատրաստակամության մակարդակը պատերազմին իր մեջ պետական և ռազմական գաղտնիք է կրում, այսինքն դրա մասին որևիցե երկիր չի բարձրաձայնում, բայց հանրային ընկալման դաշտում հասկանալու համար կա մեկ չափորոշիչ, այդ չափորոշիչը՝ զորավարժություններն են։

«Ադրբեջանի մի քանի տասնյակ մեծ զորավարժությունների համեմատ հայկական կողմը 44-օրիայից հետո քանի զորավարժություն է անցկացրել, ինչ տեխնիկայով, մարտական ինչ խնդրով, ես չգիտեմ։ Կարող է թաքուն են արել, որին խիստ թերահավատ եմ։ Եթե հայկական կողմը պատրաստ լինի պատերազմին պետք է զինվորը լավ տիրապետի զենքին, սպան կարողանա մարտը վարել, տարբեր զորատեսակներ և ստորաբաժանումներ միմյանց հետ փոխգործակցությունը պետք էֆեկտիվ կատարեն»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ Գերմանիայում Նիկոլ Փաշինյանը ասել է' ես չեմ կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը և ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների։

«Իմանալով, որ հարևան պետությունը ցանկացած պահի կարող է լայնածավալ ռազմական գործողություն սկսել, որը կարող է վերաճել պատերազմի, Հայաստանը պարբերաբար մեժում է իրեն օցնություն մեկնած ձեռքին։ Եթե վաղը Ադրբեջանին և Թուրքիային ինչ-որ բան հանձնելու լինի, դա կռվով կկազմակերպի և կասի՝ ես ինչ մեղավոր եմ, բանակը կռվեց պարտվեց, թող լավ կռվեր, հաղթեինք»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Լիլիթ Զալիբեկյան