Խստորեն դատապարտում եմ փաստաբան Մուշեղ Շուշանյանի կալանավորումը: Սա ևս մեկ, հսկայական նահանջ է իրավական պետության գաղափարից: Փաստաբանը կալանավորվել է սուր քննադատության համար, որի հետ, թերևս, համաձայն է հանրության ստվար զանգվածը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Կոչ եմ անում ոլորտի բոլոր դերակատարներին գործուն քայլեր ձենարկել այս խայտառակությունը շտկելու ուղղությամբ:
Հ.գ. Ես ծայրահեղ ռադիկալ վերաբերմունք ունեմ Սասնա ծռեր ահաբեկչական խմբավորման դեմ, որի հետ ասոցացվում է Մուշեղ Շուշանյանը: Այստեղ անձի խնդիր չէ, սա ոտնձգություն է փաստաբանական ինստիտուտի դեմ»,- գրել է Կոչուբաևը։