Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
«Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,-նշված է հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանական գերպատեսչությունից հայտնում են, որ օրվա ընթացքում զինաթափման և կողմերի շփման գծից պահպանության դիրքերի հետքաշման հետ կապված՝ երկու դիտակետ է ապամոնտաժվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում:
Ապահովվել է ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցումը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի՝ Շուշիի շրջանում գազամատակարարման վերականգնում իրականացնող համատեղ խմբի աշխատանքներին:
Աղբյուր' Փաստինֆո