Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Նրա ուշադրությունը հրավիրել են ամենաօդիոզ հրապարակումների վրա՝ ուղղված Ռուսաստանի ղեկավարությանը, ռուս դիվանագետներին և խաղաղապահներին, որոնք վտանգում և զոհում են իրենց կյանքը հանուն Հայաստանի ժողովրդի անվտանգության»,- ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Զախարովան։

Նրա խոսքով՝ հայ դիվանագետին մատնանշվել է «հանրապետության տեղեկատվական տարածքում, այդ թվում՝ հանրային հեռուստատեսության, կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցների և Telegram ալիքներում շարունակվող հակառուսական արշավի անընդունելիությունը»։