Իսրայելցի զինվորականները պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական խմբավորման դեմ հատուկ գործողության ընթացքում ավարտել են Գազա քաղաքի՝ բոլոր կողմերից շրջափակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, կոնտր-ծովակալ Դանիել Հագարին, ում խոսքերը հայտնում է տեղական The Times of Israel թերթը։
«Իսրայելական բանակի զորքերն ավարտել են Գազա քաղաքի շրջափակումը»,- ասել է նա։
Ըստ Հագարիի՝ այժմ պոտենցիալ հրադադարի մասին խոսք չկա, «հրադադար» այս պահին չի քննարկվում։
Գազան պաղեստինյան համանուն անկլավի ամենամեծ քաղաքն է։ 45 կմ² տարածքի վրա ապրում է մոտ 600 հազար մարդ։