Սիրիայի՝ հիմնականում հայերով բնակեցված Քեսաբ քաղաքի աղբյուրները նշում են, որ ապստամբները և Ալ Քաիդա խմբավորման հետ կապ ունեցող գրոհայինները, որոնք գրավել էին քաղաքը մարտին՝ հարձակվելով Թուրքիայի կողմից, ետ են մղվել Քեսաբից, հայտնում է asbarez.com-ը։

 

Հալեպում գտնվող «Գանձասար» պարբերականը նշում է, որ սիրիական բանակը հասել է մինչև Քեսաբի հրապարակ և այժմ վերահսկում է ավելի քան 2-3 ռազմավարական կարևորություն ունեցող քաղաք։

 

«Ալ Նուսրա» և այլ ընդդիմադիր խմբավորումների շատ գրոհայիններ հեռացել են՝ «ետևում թողնելով շատ քիչ քանակությամբ տղամարդկանց», տեղեկացնում է Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը։