Սիրիայի կառավարական զորքերը մտել են Ռաքքայի նահանգ, որի վարչական կենտրոն Ռաքքա քաղաքը համարվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հենակետը Սիրիայում։ Այս մասին հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։
«Ալ Ջազիրա»-ի տվյալներով՝ «Սիրիայի պաշտոնական իշխանությունների ուժերը երկու տարվա մեջ առաջին անգամ մտել են Ռաքքա նահանգի տարածք»։ Հաղորդագրության մեջ չի նշվում ոչ սիրիական բանակի զորամասերի շարժման որոշակի ուղղության, ոչ զորքերի թվաքանակի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մայիսի վերջին սիրիական ընդդիմության ռազմականացված ջոկատները, միավորված լինելով «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» (ԴՍՈՒ) խմբավորման մեջ, հարձակում սկսեցին Ռաքքայի վրա։ Ընդդիմությունը դեպի Ռաքքա է շարժվել Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի, Թել Աբյան և Էլ Ջազիրա քաղաքներից։ Այս գործղությունն իրականացվում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հետ համակարգմամբ և ամերիկացի զինվորականների հսկողության տակ։ ԴՍՈՒ-ն գրոհում է քաղաքի հյուսիսային արվարձանները։