Սիրիական ընդդիմությունը դեռ չի կարողացել կառավարական պատվիրակությանը ներկայացնել ընդհանուր դիրքորոշում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է բանակցություններում գտնվող աղբյուրը:
Աղբյուրի տեղեկացմամբ բանակցություններն ընթանում են բարդ, և դեռ վաղ է խոսել արդյունքների մասին: «38 ընդդիմադիրների մեծամաասնությունը կողմնակից են, մի քանիսը դեմ դիրքորոշմանը, և ընդհանուր դիրքորոշման հասնել չհաջողվեց»,- նշել է աղբյուրը:
Նախօերին անկախ ընդդիմադիրների ներակայացուցիչ Խալիդ ալ Մհամիդը նշել էր, որ սիրիական ընդդիմությունը Մոսկվայում միասնական դիրքորոշում է համաձայնեցրել բռնությունների դադարեցման և քաղբանտարկյալների ազատ արձակման անհրաժեշտության մասին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ սիրիացիները պետք է փոխադարձ զիջումների գնան լուծում գտնելու համար: «Սիրիական հարցը պահանջում է քաղաքական լուծում, որը կարող են լուծել միայն սիրիացիները»,- նշել է նախարարը:
Մոսկվայում հունվարի 26-ից մեկնարկած հանդիպումը անվանել են ֆորում, որն ունի կառուցողական բնույթ, և այն կարող է հիմք հանդիսանալ միջսիրիական բանակցությունների վերսկսման համար: Սիրիայի ներքին ընդդիմության Ազգային համակարգող կոմիտեն համաձայնել էր պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ հայտարարելով, որ չեն կարող բաց թողնել երկրում արյունահեղությունը դադարեցնելու հնարավորությունը:
Ստամբուլում ձևավորված Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի 5 անդամները, այդ թվում' նախկին ղեկավար Ահմադ ալ Ջարբան, նույնպես համաձայնել են մասնակցել բանակցություններին: