ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2 ժամ քննարկումից հետո «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանն առաջարկեց հետաձգել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը, որով պետք է որոշվեր այն ԱԺ օրակարգում ընդգրկել, թե ոչ։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ նման աշխատակարգ չկա, երբ քննարկված նախագիծը վերջում երկու ամսով հետաձգվի և պետք է քվեարկության դրվի։

ՔՊ-ական 7 պատգամավորի դեմ ձայներով «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախաձեռնությունը չընդգրկվեց ԱԺ նիստի օրակարգ։

«Հայաստան» խմբակցության անդամները պահանջեցին որ, ըստ կանոնակարգի, ԱԺ նիստում հանդես գան հատուկ կարծիքով։

Վաղը՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ հերթական քառօրյա նիստերի սկզբում կքվեարկվի այս նախագիծը օրակարգում ընդգրկելու հարցը: