Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը` 31.12.2023թ. դրությամբ կազմելով 1 տրիլիոն 53 մլն ՀՀ դրամ, ինչն աննախադեպ ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգում:

Ամերիաբանկը 10-րդ տարին անընդմեջ պահպանում է շուկայի առաջատարի դիրքը վարկային պորտֆելի մեծությամբ. 31.12.23թ. դրությամբ Բանկի վարկային պորտֆելի մասնաբաժինը շուկայում կազմում է 19.6% նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 17.6%-ի համեմատ:

Հավելենք, որ 2023թ. Բանկի վարկային պորտֆելի աճը կազմել է շուրջ 34%, մինչդեռ նույն ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգում գրանցվել է վարկային պորտֆելի աճ 20.7%-ով։

 

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.amAutomarket.ameriabank.amBusiness.ameriabank.am:

 

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: