Հայաստանի հիփոթեքային շուկան աճել է ավելի քան 12.6 տոկոսով և 2013թ. վերջին կազմել 163.1 մլրդ դրամ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային հիփոթեքային ընկերությունից, ընդհանուր հիփոթեքային վարկերի պորտֆելում ՀՀ դրամով տրամադրված վարկերը կազմել են 46.2 տոկոս' 75.4 մլրդ ՀՀ դրամ, որը տարվա ընթացքում նվազել է մոտ 3 տոկոսային կետով:

 

Ընկերության մասնաբաժինը ընդհանուր հիփոթեքային վարկերի պորտֆելում կազմել է 14.5 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ աճելով 1.3 տոկոսային կետով, իսկ միայն ՀՀ դրամով հիփոթեքների մեջ' 31.4 տոկոս, որը նախորդ տարվա համեմատ աճել է 4.5 տոկոսային կետով:

 

Բնակարանների ձեռքբերման վարկերի միջին մեծությունը նախորդ տարի կազմել է շուրջ 9.7 մլն դրամի իսկ վերանորոգման նպատակով վարկերի մեծությունը՝ 4.7 մլն դրամ։ 2013 թվականին միջին կշռված տոկոսադրույքը հազմել է 12.7 տոկոս, իսկ միջին

 

կշռված ժամկետը՝ 12.6 տարի։