Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը հանդիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու երկկողմ կապերի ամրապնդումը և Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանը։

Պետքարտուղար Բլինքենն անդրադարձավ ԱՄՆ շարունակական ջանքերին՝ միտված աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի՝ իր ժողովրդի համար բարեկեցիկ ու ժողովրդավար ապագա կերտելու տեսլականին»,-նշել է նա։