Իսրայելի ընդդիմադիր «Իսրայել Բեյթենու» կուսակցության նախագահ Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելը որևէ ակնկալիք չունի առ այն, որ Ռաիսիի մահը Իրանի քաղաքականության մեջ որևէ փոփոխության կբերի, գրում է The Times of Israel-ը:
«Մեզ համար դա նշանակություն չունի, դա չի ազդի Իսրայելի՝ Իրանի նկատմամբ վերաբերմունքի վրա։ Իրանի քաղաքականությունը սահմանում է գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Սակայն կասկած չկա, որ նախագահը դաժան մարդ էր։ Մենք ոչ մի հատիկ արցունք չենք թափի»,- ասել է Լիբերմանը։
«Ընդամենը մեկ ամիս առաջ նա սպառնաց, որ եթե Իսրայելը հարձակվի, նրանից ոչինչ չի մնա, և ահա նա այժմ պատմության մեջ փոշու հատիկ է»,-հայտարարել է մեկ այլ պաշտոնյա՝ Իսրայելի վարչապետի վարզակազմում փոխնախարար, պատգամավոր Ավի Մաոզը։