Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «Կարծում եմ՝ այսօր Իսրայելում տեղի ունեցողի խորապատկերին այլևս անհնար կլինի թերագնահատել մերձավորարևելյան առյուծի՝ Իրանի, դերն ու հնարավորությունները։

Իսրայելական զինուժի դեմ այս պահին հաջող պատերազմող պաղեստինյան ապստամբները թեև դե յուրե կապ չունեն Իրանի հետ, սակայն ակնհայտ է, որ չկա լուրջ մեկը, որը կթերագնահատի իրանական դերակատարությունն այս ամենում։

Իսկ Իրանի հետ քաղաքակրթական դաշինք ստեղծելու և հակաահաբեկչական ու անվտանգային համագործակցություն ծավալելու ամենալավ շանսերից մեկն առայժմ ունի հենց Հայաստանը»։