Հայաստանցի զբոսաշրջիկներն Իրանի օդանավակայաններում այսուհետև կարող են ստանալ 30-օրյա մուտքի արտոնագրեր: Իրանն սկսել է օդանավակայաններում մուտքի արտոնագրեր տրամադրել 58 երկրներից հանրապետություն ժամանող զբոսաշրջիկներին: Օտարերկրյա զբոսաշրջիկները նախկինում իրանական օդանավակայաններում կարող էին ստանալ 14-օրյա մուտքի արտոնագրեր և դրանք հնարավոր չէր երկարաձգել:

 

Այս նախաձեռնությունից հիմնականում շահում են Բելգիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Ուկրաինայի, Իտալիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի և այլ երկրների զբոսաշրջիկները:

 

ԱՄՆ-ի, Սամալիի, Միացյալ Թագավորության, Կանադայի, Բանգլադեշի, Հորդանանի, Իրաքի, Աֆղանստանի և Պակիստանի քաղաքացիները չեն կարող մուտքի արտոնագիր ստանալ օդանավակայան ժամանանելուն պես: Նրանք պետք է ստանան արտոնագիրն իրենց երկրների իրանական հյուպատոսական ծառայություններից:

 

Բացի այդ, համաձայն նոր օրենսդրական կարգավորման, Թուրքիայի, Լիբանանի,Վրաստանի, Բոլիվիայի, Եգիպտոսի ու Սիրիայի քաղաքացիները կարող են Իրանում առանց արտոնագրի մնալ 15-90 օր: