ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը գտնում է, որ Եվրոպան կսկսի Ռուսաստանին պարտադրել ներդնել միասեռ ամուսնությունների գրանցումը և միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրումն այն պահից, երբ այն ամբողջ Եվրոպայում կընդունվի որպես արժեք և ժողովրդավարության նվաճում, հաղորդում է «РИА Новости»-ն

«Ես հատուկ քննարկել եմ ԵԽԽՎ-ի գործընկերների հետ, թե արդյոք միասեռ ամուսնությունները հանդիսանում են եվրոպական արժեք, թե՞ դեռ ոչ: Նրանք պատասխանեցին, որ դեռ ոչ, այն արժեք չէ, բայց դատելով այն բանից, թե ինչպես են գործերն առաջ շարժվում, ապա դա կարող է նաև վերածվել արժեքի: Եվ այդ ժամանակ մեզ կասեն՝ իսկ ինչպե՞ս է վիճակը ձեր մոտ այդ արժեքների հարցում, տեսեք, մեր մոտ այն արդեն բոլորն ընդունել են»,- պարզաբանել է Ալեքսեյ Պուշկովը:

«Այդ գաղափարն ինձ շատ պայթյունավտանգ է թվում: Այդ գաղափարը Ռուսաստանում, մեղմ ասած, ժողովրդայնություն չի վայելում, սակայն այն մեծ հռչակ է ստանում եվրոպական մի շարք երկրներում»,- ավելացրել է Պետդումայի կոմիտեի նախագահը:

Հեղինակ:
«Փաստինֆո»