Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Միջնորդությունը ԲԴԽ ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ապրիլի 15-ին՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի հաղորդման հիման վրա։
Հարուցված կարգապահական վարույթը կապված է շուրջ մեկ տարի առաջ ՀՀ ՊՆ նախկին նախարար, կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանի գործի հետ, երբ վերջինս հնարավորություն է ունեցել ԱԺ տեղափոխվելու ընթացքում տեսնելու մորը։