Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Աշետ Հ.-ի:
2012թ. դեկտեմբերի 6-ին' ժամը 17:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Սամվել Հ.-ի և Աշոտ Հ.-ի միջև, որը վերածվել է քաշքշուկի, որի ընթացքում էլ Աշոտ Հ.-ն ձեռքով 3-4 հարված է հասցրել Սամվել Հ.-ի դեմքին' վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս' առողջության կարճատև քայքայումով:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը' Իրավաբան.net