Samshyan.com. Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 20-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:00-ի սահմաններում Երևանի Նանսենի փողոցի 10 շենքի դիմաց բախվել են Արաբկիր 47 շենքի բնակիչ 16-ամյա Արմեն Մայիլյանի վարած Volkswagen Bora մակնիշի 91 QQ 991 համարանիշի և Նանսենի 4 շենքի բնակիչ 24-ամյա Արթուր Մալոյանի վարած ВАЗ 21 703 մակնիշի 48 MM 008 համարանիշի ավտոմեքենաները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Մալոյանի ավտոմեքենան հարվածից հետո վրաերթի է ենթարկել Գայի պողոտայի 8 շենքի բնակիչ, 25-ամյա Արմեն Գրիգորյանին, ինչից հետո Ա. Գրիգորյանն ու Ա. Մալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: