Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմինե Հ.-ի (անունը փոխված է ):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի բնակիչ Պողոս Մ.-ի տանը մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, օգտվելով տան անդամների առաջին հարկում գտնվելու հանգամանքից' երկրորդ հարկի ննջասենյակի կահույքի դարակից գաղտնի հափշտակել է Պողոս Մ.-ին պատկանող 5.000.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա տարբեր տեսակի զարդեր:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը' Իրավաբան.net