Երեւանի գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր Ներքին Չարբախում էր:
Բնակիչների հետ հանդիպումից հետո Yerkir.am-ի թղթակիցը Տարոն Մարգարյանին խնդրել է անդրադառնալ ապրիլի 23-ին իր քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ ավագանու ՀՀԿ-ական թեկնածուն ծեծել է իր աշխատանքը կատարող լրագրողին: Ուշագրավ է, որ միջադեպի մասին Տարոն Մարգարյանն իմացել է մամուլից, լրագրողին ծեծած Աշոտ Պապայանի հետ չի զրուցել եւ որեւէ այլ տեղեկատվության չի տիրապետում: Տարոն Մարգարյանի արձագանքը միջադեպին, ինչպեւս նաեւ հարցին, թե ինչո՞ւ չի կրում ՀՀԿ-ի կրծքանշանը' մեր տեսանյութում:
Ի դեպ, ԿԸՀ ներկայացված հայտարարագրում նշված իր ունեցվածքի մասին հարցին Մարգարյանը չպատասխանեց եւ հեռացավ: