«Ֆորտունա-93» ՍՊԸ տնօրեն Աշոտ Ստեփանյանը, զբաղվելով տուրիզմի հետ կապված գործունեությամբ, 2012թ. նոյեմբերին համապատասխան վարձատրության դիմաց ստանձնել է ՀՀ քաղաքացիներ, հայր և որդի Կարապետ և Դավիթ Հովհաննիսյանների համար կազմակերպել Շենգենյան համաձայնության երկրների մուտքի արտոնագրեր ձևակերպելու գործընթացը: Ըստ մեղադրանքի՝ նա գիտակցելով, որ ՀՀ-ում գործող համապատասխան դեսպանատներից մուտքի արտոնագիրը ձեռք բերելու հնարավորություն չունի, նպատակադրվել է արտոնագրերը ձեռք բերել Ուկրաինայում գտնվող Հայաստանի դեսպանատնից' անձնագրերում կեղծիքներ կատարելով ու կեղծված այդ անձնագրերը նույն քաղաքացիներին հետագայում իրացնելով:
Աշոտ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գործն արդեն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում է: