kulis.az լրատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին հայտարարել է. «Ես Բաքվում եմ և ոչ մի տեղ գնալ չեմ պատրաստվում»:
Հիշեցնենք, որ երեկ մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Այլիսլիի որդու հայտարարությանը, լուրեր էին տարածել այն մասին, թե Այլիսին լքել է Ադրբեջանը՝ քաղաքական ապաստան փնտրելու համար, սակայն գրողը հերքել էր այդ լուրերը, չբացատրելով, թե ինչու է նրա որդին նման հայտարարություն արել:
«Ես նույնիսկ չեմ էլ մտածում Ադրբեջանից հեռանալու մասին»,-ասել է Այլիսլին։