Ադրբեջանցի սկանդալային գրող, ադրբեջանցիների կողմից հայերի հանդեպ տածած սիրո համար մեղադրվող և դաժանորեն հալածվող Աքրամ Այլիսլին հեռացել է Ադրբեջանից. գրում է Haqqin.az-ը:
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով գրողի որդուն, արդեն մի քանի օր է՝ հայրը տանը չէ և չի պատասխանում հեռախոսազանգերին: Սակայն նրա տղան չի հստակեցրել, թե որտեղ է այս պահին գտնվում Այլիսլին:
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ բացառված չէ, որ Աքրամ Այլիսլին հեռացել է Ադրբեջանից արտասահմանում քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: