Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում ՀՀ-ում 2013թ. մարտին 2012թ. մարտի համեմատ արձանագրվել է 8.7%, իսկ 2013թ. փետրվարի համեմատ'2.7% գնանկում:
Այս մասին Shamshyan.com-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Գնանկումը հիմնականում պայմանավորվել է կանաչ սոխի'19.1%, կաղամբի'18.4%, խառը կանաչեղենի' 11.6%, վարունգի' 6.6%, բողկի 5.8%, գազարի'5.4%, ճակնդեղի'3.2% գնանկումով:
Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է սնկի' 0.8%, լոլիկի' 2.7%, կանաչ պղպեղի' 3.0%, սխտորի' 3.1%, սմբուկի' 6.8% գնաճ:
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 8.1-1.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում), իսկ 2-ում գրանցվել է 0.1-1.8% գնաճ: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.4%-ով: