Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում իրար հաջորդած 4-5 ականի պայթյուն է տեղի ունեցել:
yerkirmedia.am-ի հետ հեռախոսազրույցում տեղեկությունը հաստատել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի պատասխանատու Ժիրայր Ռեյիսյանը:
Պայթյունները տեղի են ունեցել խիտ երթեւեկելի հատվածներում, ըստ նախնական տեղեկության, սպանվել է առնվազն երկու մարդ, կան վիրավորներ:
Զոհերի ինքնությունն ու ազգային պատկանելությունը դեռեւս ճշտված չէ: