Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում՝ Թեթթեն լցակայանի մերձակայքում, ապրիլի 11-ի երեկոյան հրասանդ է ընկել: Ինչպես հաղորդում է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը, հրթիռակոծությունը նյութական վնասներ է պատճառել մերձակայքում գտնվող բնակարաններին: Բացի դրանից, կրկին ահ ու սարսափ է տարածվել բնակիչների շրջանում: Մյուս կողմից ռազմական ընդհարումները ակտիվացել են Հալեպի շրջակայքի տարբեր ուղղություններով:

 

Սիրիական բանակը ծանր մարտեր է վարում զինյալների դեմ նրանց հսկողության տակ գտնվող շրջաններում՝ օգտագործելով ուղղաթիռներ: Զինված ընդդիմադիրները փորձել են ներխուժել Ռամուսիե շրջան: Այնտեղ թեժ մարտեր են ընթանում բանակի և զինված խմբավորումների միջև:

 

Սիրիայում եռամյա համարատության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Բացի դրանից, զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: