Հալեպի Աշրաֆիե թաղամասը, որը ժամանակին հայաշատ էր, նախօրեին ռմբակոծությունների թիրախում է հայտնվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը' ավելացնելով, որ թաղամասում այժմ հայեր չեն բնակվում: «Ռմբակոծությո ւնները սկսվել են հուլիսի 2-ի երեկոյան և շարունակվել մինչև առավոտ: Արդեն մեկ ժամ է' իրավիճակը հանգիստ է, իսկ պատճառած վնասների մասին դեռ տեղեկություններ չկան»,- նշեց նա:

 

 

Ռեիսյանը նաև տեղեկացրեց, որ Աշրաֆիեի ռմբակոծությունը սկսվել է հրասանդներով ու հրթռիներով, ապա միջամտել են հրետանիները, իսկ հետո ռմբակոծությունները շարունակել են օդային ուժերը:

 

 

Նա նաև հիշեցրեց մշտական առկա խնդիրների մասին' կապված էլեկտրականության, ջրի ու համացնացի հետ: Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, Ռեիսյանի խոսքով՝ այս տարի մնացած տարիների համեմատությամբ Հալեպում այնքան էլ բարձր չէ օդի ջերմաստիճանը:

 

 

Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը' զինված խմբավորումների հսկողության տակ: