Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասը ապրիլի 14-ի վաղ առավոտվանից հրասանդների և հրաձգության թիրախ է դարձել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ լարված իրավիճակը թաղամասում շարունակվում է, սակայն այս պահին ռումբերի պայթյունների պատճառած վնասների մասին տեղեկություններ չկան: «Ստեղծված լարված իրավիճակն անմիջապես իր ազդեցությունն է թողել շուկայի մթերքների վրա, որոնց գները բարձրացել են»,- նշեց Ռեիսյանը՝ միաժամանակ շեշտելով, որ կր կին հացի հերթեր են սկսել գոյանալ փռերի առջև, որոշ բենզալցակայաններ փակվել են, իսկ որոշների առջև մեքենաների հերթեր են գոյացել:

 

Նախորդ օրվա վերաբերյալ Ռեիսյանը նշեց, որ համեմատաբար ավելի հանդարտ էր, միջադեպեր չեն գրանցվել: Խանասերի ճանապարհը, որ թեպետ այժմ բանակի հսկողության տակ է, այնուամենայնիվ, դեռ վտանգավոր է և զգուշանալ է պետք:

 

Մամուլի քարտուղարը նաև նշեց, որ Հալեպի մուտքի մոտ գտնվող Զարհրա շրջանն արդեն մեկ շաբաթից ավելի է բուռն բախումային շրջան է դարձել:

 

Ավելի վաղ' ապրիլի 12-ին, 40-ից ավելի հրասանդներ էին ընկել Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում, ինչի հետևանքով 2 հայ էին զոհվել և վիրավորվել ևս 6-ը:

 

ՄԱԿ-ի տվյալներով' Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը:

 

Զոհված հայերի թիվը գերազանցել է 80-ը: