Ինչպես հաղորդում է lradou.com կայքը, Հալեպի հայկական թաղամասերը երեկ ամբողջ օրը ծանր հրթիռային հարձակման են ենթարկվել:
Նշենք, որ մեծ թվով հրթիռներ են արձակվել հատկապես Սուլեյմանիե, Նոր Գյուղ և Աշրաֆիե շրջանների ուղղությամբ:
Կայքը հավելում է, որ երեկ Հալեպում 3 հայ է վիրավորվել, որոնցից մեկի վիճակը ծանր է: