Սիրիայի Հալեպ քաղաքի հայաշատ Նոր գյուղ թաղամասում այսօր առավոտյան հռթիռներ են տեղացել:
Թղթակից Մարիա Գաբրիելյանի հաղորդմամբ՝ հռթիռներից մեկը հարվածել է հայ ընտանիքի բնակարանին, որի հետեւանքով 2 կին վիրավորվել է: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Երեկվանից հռթիռակոծման են ենթարկվում նաեւ Հալեպի Վիլաներ, Սուլեյմանիե թաղամասերը: