Զինյալ ահաբեկչական խմբավորումները այսօր՝ մայիսի 6-ինմ կեսօրից հետո, Քեսաբի Էսկյուրան գյուղի եւ այլ ուղղություններով հրթիռներ են արձակել։ Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը՝ հղում անելով Քեսաբի իր աղբյուրին։
Ըստ պարբերականի՝ երեք հրթիռներ ընկել են Էսկյուրանի շրջակայքում։ Երկու քեսաբցի հայ վիրավորվել է, որոնք անմիջապես տեղափոխվել են Լաթաքիայի հիվանդանոց։
Վիրավորների առողջական վիճակը կայուն է: