Ադրբեջանի բանակի զինծառայողների ավտոմեքենան վթարի է ենթարկվել, զինվորները վնասվածքներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Մեքենան, որի թե’ վարորդը, թե’ ուղևորը պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասի ծառայողներ են եղել, բախվել է ճանապարհային խոչընդոտին: Զինվորներ Խազար Հասանովը և Ասքեր Ալիևը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

 

Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի տվյալներով' 2014 թ. սկզբից մինչեւ այժմ ադրբեջանական բանակում 39 զինծառող է զոհվել, որոնցից 30-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 66 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: