Հայաշատ Հալեպում թեպետ մերթ ընդ մերթ պայթյունների ձայներ են լսվում, բարեբախտաբար, հայկական թաղամասերում իրավիճակն այժմ բավական հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացրեց Հալեպի մեր աղբուրը՝ նշելով, որ անակնկալներ մշտապես սպասելի են:
Քաղաքում այժմ ջրամատակարարումը դադարեցված է, իսկ էլեկտրականությունը մոտ մեկ ժամով է լինում: Բնակիչները կարողանում են հաց ձեռք բերել՝ երկար հերթերում սպասելուց հետո:
Սիրիական լիրան դոլարի դիմաց օրեցօր արժեզրկվում է, որին հետևում է սղաճը:
Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ Հալեպի Ազիզիե թաղամասում հունվարի 30-ին վիրավորված 2 քույրերը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Ազիզիե թաղամասի «Ալ Զահրա» կինոտան մերձակայքում վիրավորված, 1965թ.-ի ծնված Գևորգ Հալլաջյանի կյանքը հնարավոր չէր փրկել: ի դեպ Գևորգ Հալլաջյանը վիրավորված քույրերի հայրն էր: Պայթյունների պատճառով վնասներ էին կրել մերձակայքում գտնվող մեքենաները, բնակարանները, խանութները: