Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում փետրվարի 3-ին հրասանդներ ընկնելու հետևանքով 2 հայ է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի աղբյուրն' ավելացնելով, որ, բարեբախտաբար, զոհերի թվում հայեր չկան:

 

Աղբյուրը նաև նշեց, որ Նոր Գյուղ թաղամասում մոտ 13-15 պայթյուններ են որոտոցել, իսկ վնասները գլխավորապես նյութական են:

 

Հիշեցնենք, որ Սիրիական եռամյակի հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120.000-ի, այդ թվում' զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: