Հալեպի Թելեֆոն Հաուայիի թաղամասը հուլիսի 23-ին հրասանդների և հրթռիների թիրախ է դարձել: Այս մասին «Արմենպրես»–ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Ամենաուժգին պայթյունը տեղի է ունեցել զինվորական կենտրոնի մոտ գտնվող Ս. Տիմոթեոս եկեղեցու և փոստատան միջ և: Հրթիռաձգության պայթյունի պատճառով արձանագրվել են զոհեր, այդ թվում երեխաներ, կան նաև վիրավորներ: Նախնական տեղեկություններով նրանց թվում հայեր չկան: Հրթիռակոծությունը նյութական մեծ վնասներ է պատճառել թաղամասի բնակարաններին և խանութներին, ինչպես նաև պետական շենքերին և եկեղեցուն, դրա հետ մեկտեղ բնակիչների շրջանում վախի, սարսափի և հոգեկան ծանր ապրումների պատճառ է դարձել:

 

Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գրեշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը հուլիսի 23-ին այցելել է ծովափնյա Տարտուս քաղաք: Նրան ուղեկցել են քահանաների և ազգային իշխանության ներկայացուցիչներ: Տարտուսից հետո նրանք կայցելեն Լաթաքիա, Քեսաբ և այլ շրջաններ:

 

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիական բանակը Հալեպի Բաբ ալ Հադիդ, Կադի Ասքար, Այն աթ Թել, ալ Լիրմուն, Թել Ռաֆաաթ և ալ Միսր թաղամասերում տասնյակ զինյալներ է ոչնչացրել, այդ թվում ոչնչացվել են նրանց պատկանող զենքերը: Բացի դրանից, Խան ալ Ասլ, Ադնան, ալ Բաբ, Դեր Հաֆր, Հանանու թաղամասերում զինյալներին պատկանող զենքերով լի մեքե նաներ են ոչնչացրել: