Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասում երեկ հետմիջօրեին դարձյալ պայթյուններ են գրանցվել։ Ինչպես հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, զինյալ խմբավորումները գազի բալոնով պատրաստված երկու ինքնաշեն հրթիռ են արձակել թաղամասի ուղղությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, բարեբախտաբար մարդկային կորուստներ չեն գրանցվել, և վնասները նյութական են։
Հալեպի հայաշատ թաղամասում հրթիռի պայթյունից նախորդ շաբաթ զոհվել էր երեք հայ: