Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասում մայիսի 24-ին գազի տակառներից պատրաստված երկու հրթիռներ են ընկել, որոնց պայթյունի հետևանքով մեկ հայ է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի տեղեկատվական գրասենյակից: Վիրավորը Կարապետ Փիլոյանն է, ով դեպքից հետո տեղափոխվել է հիվանդանոց և այժմ բժիշկների հսկողության տակ է: Մյուս կողմից պայթյունները շրջակա տարած քներին նյութական վնասներ են պատճառել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ մայիսի 17-ին հայկական Նոր Գյուղ թաղամասում հրասանդների և հրթիռների պայթյունի պատճառով վիրավորված Նվարդ Մարգեյանը մահացել է: Նվարդը նույն օրը փլատակների տակ հայտնաբերված Հարութ Մարգեյանի մայրն էր:
Մայիսի սկզբից մինչև այժմ Հալեպում վիրավորվել են մոտ երեք տասնյակ հայեր: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը մոտենում է 100-ին: